Դասարանական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքիբառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով(գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

Տարվել երեխայով

Տարվել աշակերտով

Տարվել ընկերներով

Հետաքրքրվել գրականությամբ

Հետաքրքրվել մեքենայով

Հետաքրքրվել սպորտով

 3. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

                Ուղղական-երկինքը,մարդը

                Տրական- երկնքին,մարդուն

                Բացառական-երկնքից,մարդուց

                Գործիական- երկնքով,մարդով

                Ներգոյական-երկնքում

4. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ապագան: Վկայել ապագայի մասին:

Հավատացնել սուտը: Հավատացնել ստի մասին:

Տնտեսություն

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
    Տնտեսություն-Օրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսականգործունեություն արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում։
  2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է-ԱՄՆ,Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, 
    բ) արդյունաբերությունն է-Ֆրանսիա,Իտալիա,Գերմանիա, ԱՄՆ,Ճապոնիա.
    գ) սպասարկման ոլորտն է-Գերմանիա, ԱՄՆ,Ավստրիա,Ֆրանսիա,Դանիա
  3. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա: 

  4.  Հասարակության գլխավոր արտադրողական ուժը բնակչությունն է իր սեռատարիքային կազմով։ Նաև այդ ուժով է որոշվում երկրի տնտեսական հզորությունը, նյութական և հոգևորբարիքներ ստեղծելու հնարավորությունը։        

Դասի հղումը

Տրամաբանություն 22.11.2018

  1. 7x7x7 չափսերով կարմիր ներկված խորանարդը մասնատել են 1x1x1 չափսերով խորանարդների:  Խորանարդներից քանի՞սը ներկված չեն լինի:
5124
5*5*5=125

2. Անգլերեն լեզվով հանելուկներ

What is greater than God,
more evil than the devil,
the poor have it,
the rich need it,
and if you eat it, you’ll die?

Nothing

3. What can travel around the world while staying in a corner?

Stamp

4. Ստուգեք ձեր հիշողությունը այստեղ

5.100լ ծովաջուրը պարունակում է 15 կգ աղ:  Որքա՞ն աղ է պարունակում 3լ ծովաջուրը:

15*3:100=0,45

Պատ՝.0,45կգ

6. 4կգ շաքարի համար վճարեցին 1000 դրամ:  Որքա՞ն շաքար կարելի է գնել վճարելով 250000 դրամ:

1000:4=250

250000:250=1000

Պատ՝.100կգ

7. Գրքի էջերի թվագրման համար օգտագործվել է 1392 թվանշան:  Առաջին էջին գրված է 1 թիվը։  Քանի՞ էջ ունի այդ գիրքը:

1393-9=1384

1384:2=692

692+9=701

8. Շարունակիր հաջորդականությունը:

111, 213, 141, 516, 171, 819, 201

9.Պատկերը սահուն շարժիր վերև և ներքև:  Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչպես կբացատրես:

11
Պատկերի մեջի քառակուսին շարժվում է:

Հայոց լեզվի դասարանական աշխատանք

1.Տրված բառերը բաժանի’ր բաղադրիչների և գրի’ր կազմությունը:

Ձեռնամարտ-ձեռն+ա+մարտ-բարդ

գրամեքենա-գրա+մեքենա-բարդ

զարդանախշ-զարդ+ա+նախշ-բարդ

մեծամիտ- մեծ+ա+միտ-բարդ

շնչասպառ- շնչ+ա+ սպառ-բարդ

ուրախություն-ուրախ+ություն-ածանցավոր

պատմություն- պատմ+ություն-ածանցավոր


2.Գրի’ր ի՞նչ կամ ո՞վ հարցին պատասխանող բառեր:

Երկար պարան

անսահման երջանկություն

զարմանահրաշ կախարդանք

հին գիրք

մրգառատ տարի

3. Դեղինով նշված բառերը համապատասխանեցրու տեքստին:
Հնդկասատնի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր հարձակեց: Բայց կինը խուճապի չմատնվեց, այլ կացնով նետվեց վագրի վրա: Կարճատև պայքարից հետո վագրը նահանջեց :  Արիության համար կնոջը պարգևատրեցին  մեդալով:


4. Գրիր հարցում արտահայտող /հարցական/ նախադասություններ:

Ին՞չ տեսք ունի քո նոր պիջակը:

Քո կարծիքով ինչպիս՞ին պետք է լինի լավ ընկերը:


5. Տրված բառերով կազմիր նախադասություններ:Գլուխ, սուր, հաց: 

Ես և ընկերուհիս միամիտ գլխով հարվածեցինք միմիանց:

Եղբայրս սուր դանակով վնասեց իրեն:

Իմ տատիկի թխած հացը ինձ համար ամենահամեղն է:

Կարոլինգների կայսրությունը

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին   և թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ I

Քլոդվիգ I՝ Ֆռանկների թագավորը  ծնվել է մոտ. 466 թվականին:  486 թվականին Սուասոնի ճակատամարտում նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը: 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։

Փարիզ

Փարիզը ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում Սիտե կղզի, որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Մ.թ. III–IV դարերում կոչվել է Պարիզիի։ 497 թ. Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Խլոդվիգ I-ի նստավայրը, Կարոլինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885-886 թթ. պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով (987 թ.)՝ դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը։

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Ով էր Ալքուինը/թարգմանել/   :

Կառլոս Մեծի նվաճումները

800px-Empire_carolingien_768-811Պիպին Կարճահասակի   մահվան պահին(768).Կառլոս Մեծի նվաճումները (768814)     Կախյալ տարածքներ
 

Վաղարշապատ

Քարտեզ

jip

Լուսանկարներ

download

download

Դրոշը և զինանշանը

Flag of Ejmiatsin.jpg    Coat of Arms of Vagharshapat (Echmiadzin).jpg

Տեղեկություն մայրաքաղաքի մասին

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (1945–95-ին` Էջմիածին), քաղաք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Երևանից 20 կմ արևմուտք: Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը: Վաղարշապատ է կոչվել Վաղարշ Ա Արշակունի թագավորի (117–140) անունով, որը պարսպապատել ու կառուցումներ է կատարել քաղաքում`Մայր Աթոռ Սբ. Էջմիածինդարձնելով արքայական երկրորդ աթոռանիստը Արտաշատից հետո: Քաղաքի դերը մեծացել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց (301) հետո, երբ այն դարձել է Հայաստանում քրիստոնեական կրոնի գլխավոր կենտրոնը և ձեռք բերել հոգևոր-մշակութային խոշոր նշանակություն: Ագաթանգեղոսի վկայությամբ, Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևացել. Հիսուս Քրիստոսն իջել է Վաղարշապատ և ձեռքի ոսկե ուռով ցույց տվել այն վայրը, որտեղ, ի հիշատակ ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության, պետք է կառուցվեր «տուն աղօթից»: Կատարելով Աստծո կամքը` Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի, նախարարների ու նոր կրոնի նվիրյալների օգնությամբ Սանդարամետի մեհյանի տեղում հիմնել է (301–303) Կաթողիկե եկեղեցի (տես Էջմիածնի Մայր տաճար), Հայոց քահանայապետությունը և Ս. Էջմիածնի միաբանությունը:

Էջմիածին («Էջ Միածնի որդւոյ Աստուծոյ» կամ «Էջ Միածինն») անունը գործածության մեջ է մտել XIII–XV դարերից: Իսկ ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրում, Վաղարշապատի հս-արլ. կողմում Գրիգոր Ա Լուսավորիչը կառուցել է Ս. Հռիփսիմյանց վկայարանը կամ հանգստարանը: Սկսած IV դարից (որոշ ընդհատումներով) Վաղարշապատը ունեցել է հոգևոր-մշակութային հարուստ կյանք, եղել ոչ միայն կրոնա-եկեղեցական, այլև հայ մշակույթի, դպրության, գրչության կենտրոն, իսկ Ս. Էջմիածնի տաճարը, անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից (տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) պահպանել է ՄայրՍբ. Գայանե եկեղեցիտաճարի առաջնային նշանակությունը:

Դեռևս Գրիգոր Ա Լուսավորչի կաթողիկոսության օրոք կառուցվել են հայրապետանոց, միաբանների և սպասավորների կացարան (V դարից հայտնի է «Սուրենյանց անապատ» անունով), հոգևորականներ պատրաստելու և նրանց կրթելու համար քաղաքում բացվել են հունական և ասորական դպրոցներ: Վաղարշապատը հոգևոր-մշակութային  մեծ վերելք է ապրել հատկապես V դ., երբ բուռն գործունեություն են ծավալել Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևն  ու Մեսրոպ Մաշտոցը, որոնք Վռամշապուհ թագավորի (388–413) սատարմամբ բացել են մեսրոպատառ առաջին դպրոցը (տես Էջմիածնի դպրոց): Թեև 484-ին կաթողիկոսարանը տեղափոխվել է Դվին, սակայն հոգևոր-մշակութային կյանքը Վաղարշապատում շարունակել է ծաղկում ապրել: 484–486-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է վանքը, իսկ 486–491-ին վանքի հոգաբարձու Ղազար Փարպեցին հիմնադրել է Հայոց առաջին մատենադարանը: Այնուհետև Վաղարշապատը դարձել է հայ գրչության նշանավոր կենտրոն, որտեղ տարբեր ժամանակներում գրվել, ընդօրինակվել ու ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր:

Հոգևոր-մշակութային և շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել VII դ., հատկապես`  Կոմիտաս Ա Աղցեցի, Եզր Ա Փառաժնակերտցի, Ներսես Գ Տայեցի Հայոց կաթողիկոսների օրոք: 618-ին նորոգվել է Կաթողիկեն և կառուցվել Ս. ՀռիփսիմեՍբ. Հռիփսիմե եկեղեցիեկեղեցին, 630-ին` Ս. Գայանե եկեղեցին և քահանայական դասի կացարանը, 641–661-ին` Զվարթնոցը, նոր Վեհարան, բաղնիք, ջրհոր, հնձաններ: Սկսած VII դ. կեսից` արաբ., այնուհետև` սելջուկյան, մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով Վաղարշապատը վերածվել է ավերված ու լքված գյուղաքաղաքի, կանգ է առել հոգևոր ու տնտեսական կյանքը: Անշուք ու ամայի վիճակը շարունակվել է մինչև XV դ. կեսը, երբ 1441-ին գումարված Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոսությունը Սսից (Կիլիկիա) տեղափոխել ու վերահաստատել է Վաղարշապատում: Վաղարշապատը կրկին դարձել է համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնը և Հայոց կաթողիկոսների աթոռանիստը, որպիսին մնում է առ այսօր: Հաստատվելով Վաղարշապատում` Հայոց կաթողիկոսները հնարավորություն են ստացել անձամբ հետևելու քաղաքի ներքին կյանքին, աշխուժացնելու միաբանության գործունեությունը, ծավալելու շինարարական աշխատանքներ: Երբ կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը գնել է Վաղարշապատը և դարձրել վանքապատկան կալված (որպիսին մնացել է մինչև 1920-ը), կաթողիկոսարանն ու միաբանությունը սկսել են խրախուսել ու հովանավորել գյուղատնտեսության զարգացումը: Տնտեսական աշխուժացումը որոշ ժամանակով կասեցվել է  XVII դ. սկզբին` պարսից շահ Աբբաս I-ի արշավանքով: Տասնյակ հազարավոր հայերի տեղահանելուց հետո, հայրենիքին կապող նրանց հոգևոր թելերը կտրելու նպատակով շահ Աբբաս I-ը որոշել է Էջմիածնի տաճարը քանդել, քարերը տեղափոխել Սպահան և այնտեղ մի նոր «Էջմիածին» կառուցել: Շահի հրամանով Թահմազ Ղուլի խանըՏրդատ Գտեղահանել է տաճարի 15 որմերը, ինչպես նաև Սպահան է փոխադրել Լուսավորչի Աջը, մասունքներ ու սրբազան իրեր: Միայն Մայր տաճարի բոլոր քարերի տեղափոխության դժվարությունը Ս. Էջմիածինը փրկել է կործանումից: Թալանված, անբնակ ու անշուք են դարձել նաև Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե վանքերը, որոնց ավերյալ վիճակը նկարագրել է պատմիչ Առաքել Դավրիժեցին: Քաղաքի և Մայր աթոռի միաբանական կյանքում աշխուժություն է սկսվել XVII դ. 2-րդ քառորդից, երբ Մայր տաճարի լուսարար Մովսես վարդապետը (հետագայում` կաթողիկոս Մովսես Գ Տաթևացի) իր մի խումբ համախոհների և սաների հետ ձեռնամուխ է եղել քաղաքի գլխավոր սրբատեղիների վերականգնմանը: Մովսես Գ Տաթևացու հայրապետության օրոք նորոգվել են վանքերը, կատարվել նոր կառուցումներ` փուռ, սեղանատուն, տնտեսատուն, պարսպապատվել Մայր տաճարը: Շինարարական մեծ աշխատանքներ է կատարել նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը: Կառուցել է երկու գմբեթավոր ձիթհանք, քանքան (ստորերկրյա ջրերը հավաքելու և խոնավությունը վերացնելու համար) ևն: Շինարարական աշխատանքները գլխավորել է Ուստա  Գրիգորը, որը 1639-ին արձանագրություն է թողել Տրդատա դռան վրա: Կաթողիկոսը ձեռնարկել է նաև Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե վանքերի նորոգումը, որոնց գմբեթներին կրկին հառնել է «տերունական խաչի նշանը»: Նրա ջանքերով 1640-ին վերաբացվել է Էջմիածնի դպրոցը` Վարդապետարան անունով:

Ավելի վաղ` 1635–37-ին, Վաղարշապատ էր փոխադրվել Հովհաննավանքի դպրատունը: Դպրոցը ծաղկում է ապրել, երբ այնտեղ սկսել են դասավանդել Ոսկան ԵրևանցինՍիմեոն Ջուղայեցին և Ստեփանոս Լեհացին: 1654-ին Փիլիպոս Ա Աղբակեցին ձեռնարկել է Մայր տաճարի զանգակատան շինարարությունը, որն ավարտվել է 1658-ին` Հակոբ Դ Ջուղայեցու օրոք: 1694-ին իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով կառուցվել է Շողակաթ վանքը, իսկ Աստվածատուր Ա Համադանցու օրոք Նաղաշ Հովնաթանը ստեղծել է Մայր տաճարի որմնանկարները: Պատկերազարդումներն ավարտ ել են նրա որդիները` Հակոբ և Հարություն Հովնաթանյանները, Աբրահամ Գ Կրետացու օրոք: Վերջինս կարողացել է ոչ միայն Վաղարշապատը զերծ պահել Հայաստանում թուրք-պարսկական պատերազմի ավերումներից, այլև Նադիր շահի` Վաղարշապատ այցելության ժամանակ (1735, հունիս) որոշ արտոնություններ է ստացել քաղաքի համար:

Ղազար Ա Ջահկեցու օրոք կառուցվել են Ղազարապատի հյուրանոցը (30-ից ավելի սենյակներով), պարտեզ, ջրավազան ևն: Վաղարշապատում շինարարական մեծ աշխատանքներ են կատարվել կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու օրոք, աշխուժացել է ուսումնական, հոգևոր-մշակութային կյանքը: Սիմեոն Ա Երևանցին քանդել է տվել Մայր տաճարի հարակից շինությունները և վանքն առանձնացրել Վաղարշապատից: Ազատված ընդարձակ տարածությունը շրջափակել է պարիսպներով (արմ-ից արլ. 275 մ երկարությամբ և հս-ից հվ. 235 մ լայնությամբ), որոնք 4 կողմերում ունեցել են կամարակապ 4 դռներ և ևս 6 դռներ` տարբեր կողմերում: Իսկ Վաղարշապատի համար կառուցել է նոր եկեղեցի` Ս. Աստվածածինը: 1763-ին հիմնվել է երկու վարժարան, որոնց ուսուցիչ-տեսուչ է նշանակվել Պետրոս Նախիջևանցի եպիսկոպոսը:

Վազգեն Ա ՊալճյանԱյդ վարժարանները, որոնք փաստորեն Էջմիածնի դպրոցի բաժանմունքներն էին, այնուհետև հայտնի են դարձել Էջմիածնի ժառանգավորաց դպրոց անունով: 1771-ին Սիմեոն Ա Երևանցին Գ. Խոջաջանյանցի (Չաքիկյան) միջոցներով հիմնադրել է նաև Հայաստանում առաջին տպարանը, որտեղ 1772-ին լույս է տեսել Հայաստանում առաջին գիրքը` իր իսկ «Գիրք աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր»-ը: 1889-ին կառուցվել է տպարանի նոր շենքը, համալրվել տառաձուլական, տպագրական  նոր մեքենաներով, հարստացվել տարբեր լեզուների տառատեսակներով: 1776-ին Վաղարշապատում Սիմեոն Ա Երևանցին հիմնել է թղթի առաջին գործարանը: Կաթողիկոսը Վաղարշապատ է հրավիրել Հովնաթան Հովնաթանյանին, որը 1769-ից սկսել է Մայր տաճարի նոր պատկերազարդումը և ավարտել Ղուկաս Ա Կարնեցու օրոք:

Վերջինս ավարտին է հասցրել տաճարի հիմնական վերակառուցումը: XVIII դ. Վաղարշապատի հոգևոր., մշակութային, տնտեսական, քաղաքական նշանակությունը և դերը Հայաստանի կյանքում այնքան է մեծացել, որ երբ XVIII դ. վերջին Հովսեփ արք. Արղությանը ռուսական կառավարության հետ բանակցել է Հայոց անկախ թագավորությունը վերականգնելու նպատակով, որպես ապագա մայրաքաղաք առաջարկել է Անին կամ Վաղարշապատը:

XIX դ. սկզբին Վաղարշապատը գտնվել է ռուս-պարսկական պատերազմի (1804–13) առաջավոր գծում:

1804-ին ռուսական բանակը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ պաշարել է Երևանը, բայց, չկարողանալով գրավել, ստիպված վերադարձել է Թիֆլիս` նահանջի ճանապարհին կողոպտելով Ս. Էջմիածինը (արժեքավոր իրերի ու եկեղեցական սպասքի մի մասը վերադարձվել է պատերազմից հետո): Դրանից մի քանի օր անց Էջմիածին այցելած Իրանի Ֆաթալի շահը կարգի է բերել վանքն ու շրջակայքը, ռուսների հասցրած վնասի չափերը տեսնելով` հրամայել առժամանակ հարկերից ազատել կաթողիկոսարանն ու Վաղարշապատը: 1806-ի սեպտեմբերին ռուսական զորքերը կրկին գրավել են Վաղարշապատը, սակայն 1813-ի Գյուլիստանի պայմանագրով ստիպված նորից զիջել պարսիկներին: XIX դ. 1-ին տասնամյակներին, չնայած ավերածություններին ու կողոպուտներին, աշխուժացել է Վաղարշապատի տնտեսական և առևտրական  կյանքը, զգալիորեն համալրվել է կաթողիկոսական գանձարանը` շնորհիվ նաև Արմ. Հայաստանում ունեցած հսկայական տիրույթների և նվիրատվությունների:

1828-ին Արլ. Հայաստանի կազմում անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ` Վաղարշապատը մնացել է վանքապատկան, և ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչել է Մայր աթոռի միաբանության իրավունքները Վաղարշապատի վրա: Չնայած XIX դ. կեսից Վաղարշապատ դարձել է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ բուն քաղաքը կառավարել են կաթողիկոսարանն ու միաբանությունը` Սինոդի հետ մեկտեղ, որը սկսել էր գործել 1837-ից: XIX դ. 1-ին կեսին Վաղարշապատում նշանակալից աշխատանքներ են կատարվել Եփրեմ Ա Ձորագեղցի, Հովհաննես Ը Կարբեցի և Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսների օրոք: 1833-ին կանգնեցվել է հուշարձան 1827-ի Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին, 1847-ին Ներսես Ե Աշտարակեցին սկսել է ձկնաբուծական լճակի շինարարությունը, ընդլայնել (50 աշակերտի համար) իր իսկ հիմնադրած (1813) վարժարանը, վերակառուցվել է քաղաքային շուկան, հոգ տարվել քաղաքը խմելու ջրով ապահովելու մասին ևն: Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք, 1868-ի մայիսին լույս է տեսել Հայաստանում առաջին պարբերականի` Մայր աթոռի պաշտոնաթերթ «Արարատ» ամսագրի առաջին համարը: 1869-ի մայիսի 25-ին հիմնադրվել է Գևորգյան ճեմարանը, որի բացումը կատարվել է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվին հիմնադրվել է Էջմիածնի թանգարանը: Ընդլայնվել է գրատուն-մատենադարանը, 1879-ին բացվել նոր ընթերցարանը: 1872-ին սկսել է գործել Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (տես Հռիփսիմյան օրիորդաց դպրոցներ), որի շենքը կառուցվել է Մայր աթոռի ծախսերով: Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) օրոք վանքում անցկացվել է էլեկտրական լուսավորություն:

1910-ին մեծահարուստ Ալ. Մանթաշյանի նվիրատվությամբ սկսվել է նոր Վեհարանի շինարարությունը: XIX դ. վերջին Վաղարշապատը վերստին դարձել է հայ հոգևոր-եկեղեցական և մշակութային  կյանքի կենտրոններից: Հրատարակվել են կրոնական, աստվածաբանական, հայագիտական գրքեր և ուսումնասիրություններ: Վաղարշապատում ապրել ու գործել են Կոմիտասը, Հովհ. Հովհաննիսյանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ե. Թադևոսյանը, Մ. Եկմալյանը, Գ. Տեր-Մկրտչյանը (Միաբան), Կ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը (Գարեգին Ա Հովսեփյան) և ուրիշներ:

Դարեր շարունակ Վաղարշապատը եղել է պետականությունից զրկված, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի ազգային-քաղաքական կենտրոնը` շնորհիվ հայոց կյանքում Մայր աթոռի և Հայ եկեղեցու ազգահավաք, ազգապահպան դերի: Վաղարշապատում և Հայոց կաթողիկոսների անմիջական մասնակցությամբ են լուծվել հայ ժողովրդի համար կենսական բազմաթիվ խնդիրներ: Վաղարշապատը բազմիցս եղել է ինչպես եկեղեցական  ժողովների գումարման (տես Վաղարշապատի եկեղեցական ժողովներ), այնպես էլ` ազատագրական շարժման կենտրոն (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677):

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) Վաղարշապատը գործուն դեր է խաղացել հայ ժողովրդի քաղաքական պայքարում. այստեղից են հայկական կամավորական գնդերը, կաթողիկոսի օրհնությունը ստանալով, մեկնել ռազմաճակատ: Ազգային-ազատագրական պայքարի կենտրոն լինելու հետ մեկտեղ Վաղարշապատը դարձել էր Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների ու որբերի, ռազմաճակատից բերված հարյուրավոր վիրավորների հանգրվան: Այստեղ այդ տարիներին կազմակերպվել են հիվանդանոցներ ու որբանոցներ,գաղթականներին օգնող կոմիտեներ, մարդասիրական և բարեգործական միություններ:

1918-ի մայիսին, Սարդարապատի ճակատամարտի օրերին, Վաղարշապատը վճռորոշ դեր է խաղացել հայ ժողովրդի ճակատագրում: Մայր աթոռի բազմաթիվ միաբաններ, քաղաքի մտավորականներ ու աշխարհազորայիններ մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, իսկ կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, չնայած քաղական և զինվորական ղեկավարության խնդրանքին, հրաժարվել է ապահովության նկատառումներով հեռանալ վանքից:

Առաջին հանրապետության տարիներին (1918–20) կրկին բարձրացել է Վաղարշապատի և Մայր աթոռի դերը, սակայն խորհրդային կարգեր հաստատվելուց (1920) հետո փորձեր են արվել նսեմացնելու նրանց նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Վանքը և միաբանությունը մեծապես տուժել են ստալինյան հալածանքներից: Սակայն այդ ծանր պայմաններում հայոց կաթողիկոսները հնարավորին չափ գործուն են պահել Վաղարշապատի հոգևոր-եկեղեցական կյանքը, կատարել են շինարարական աշխատանքներ: Վաղարշապատը դարձել է սփյուռքահայությանը Հայաստան բերող հիմնական ազդակներից մեկը: 1944-ից հրատարակվել է Մայր աթոռի պաշտոնական պարբերականը` «էջմիածին» ամսագիրը, 1945-ին Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1950–60-ական թթ. նորոգվել են Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե վանքերը, բարեկարգվել Զվարթնոցի շրջակայքը:

 

 

Հայոց լեզու դասարանական

1.Երկու տեքստ ստացի՛ր` կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ` առաջինը, հետո՝  երկրորդը, և համեմատի՛ր տեքստերը:

«Նավերն այրել»…(նշանակում է, ասել է թե) կտրել…(նահանջի, փախուստի) ճանապարհը, անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետո տղամարդիկ որոշում են…(լքել, թողնել) քաղաքն ու նավերով…(ճողոպրել,փախչել): Տրոյայի կանայք…(այրում, վառում) են նավերը,…(որպեսզի, որ)…(կանգնեցնեն, խափանեն) իրենց ամուսինների …(նահանջը, փախուստը):

2.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Բանավոր 1

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները ահռելի գումարհատկացրին և կենդանիների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանպարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի տակ չնկնել

  1. Շարքիբոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛րօրինաչափությանը չենթարկվող բառը:

    ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
    բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
    գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
    դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

 

  1. Բառակապակցություններիիմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

    Ինքն իրենից գոհ-ինքնագոհ

իրեն հավանող-ինքնահավան

իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն

ինքն իրեն կրթել-ինքնակրթություն

իրեն ժխտել-ինքնաժխտում

իրեն սիրելը-ինքնաասեր

իրեն կառավարելը-ինքնավար

 

  1. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛րբառակապակցություններով:

Ալպինիզմ մարզվելու ձևը իր անունն ստացել է եվրոպայում տարածված հայտնի լերնային զանգվածից 1786 թվականին շվեցարիայում ապրող երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենից բարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռներում անցկացվող այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնիայում ապրող  լեռներ բարձրացող Նաոմ Ուեմուրը բոլոր լեռների գագաթները հաղթահարում էմենակ՝ առանց ընկերոջ:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկ վարողներին, զբոսաշրջիկներին ու լեռներ բարձրացողներին, որոնք լեռներում ընկել են ձյան հյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել: