Առասպելներ մարդու առաջացման մասին

ԹուրքերըԹուրքերի համար մարդկությունն առաջացել է Սև լեռան վրա։ Մի քարանձավում մարդու մարմին հիշեցնող փոս է առաջացել, անձրևի շիթերը կավը բերել-լցրել են դրա մեջ։ Կավը, որ տաքանում էր արևից, մնացել է իննը ամիս։ Իսկ իննը ամիս հետո քարանձավից դուրս է եկել առաջին մարդը՝  Հայ-Աթամը, ում համարում  էին  լուսնի հայրը։

 

ՍիուներըԸստ սիուների առասպելի՝  մարդուն ստեղծել է տիեզերական ճագարը, որը ճանապարհին արյան խտուկ է գտել։ Ճագարն սկսել է թաթով խաղալ դրա հետ, և խտուկը վերածվել է աղիքի։ Ճագարը շարունակել է զվարճանալ, և աղիքի վրա հայտնվել  է  սիրտը,  հետո աչքերը,  ի վերջո,  ստացվել  է  իսկական փոքրիկ մի տղա՝ աշխարհում առաջին տղան։ Ճագարը նրան անվանել  է  ճագար-տղա։ Դա սիուների նախնին է եղել։

 

Մոնղոլները. Մարդն  արարվել  է Աստծո կողմից, ով հողի մեջ մարդու տեսքով փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է,  խոնավությունը չորացել, և մարդը կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

 

Նավախոները. Առաջ երկրի վրա ապրել են կիսամարդ-կիսագազանները։ Նրանք կտրել են երեք երկինք, որտեղից վտարվել են իրենց հիմարության պատճառով։ Ի վերջո, իջել են երկիր, ուր չորս տեսակ աստվածներ՝  կապույտը, սպիտակը, սևն  ու դեղինը  գալիս են, որ տեսնեն սրանց։ Աստվածները փորձում են շարժումներով սրանց մի բան սովորեցնել։ Բայց չմարդիկ ոչինչ  չեն հասկանում։ Այդ ժամանակ բոլոր աստվածները, բացի մեկից՝ սևից, թողնում, գնում են։ Սևն այդ կիսամարդկանց ասում է, որ նրանք կեղտոտ ու գարշահոտ հիմարներ են։ «Մյուս աստվածները չորս օրից կգան,-ասում է,-լվացվեք, որ անցնենք մարդու արարման ծեսին»։

 

ՀույներըԴևկալիոնն ու նրա կինը՝ Պիրան,  հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են, որ մարդկություն հիմնեն։ Դևկալիոնն ուՊիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Նրանք բոլորից շատ հավանել են հույն հերոսների՝ Թեսևսի, Պերակլեսի և ուրիշ կիսաստվածների մասին երգերը։ Եվ երկրի վրա մարդկությունը վերստեղծվել է։ Դևկալիոնն ուՊիրան մեռել են, բայց նրանց մերժած երգող արձանները աստվածներից պահանջել են դատավարություն և արդարություն։ Աստվածները որոշել են դատավճիռ կայացնել՝  Դևկալիոնի ու Պիրայի որոշումը կշռելով։ Եվ ամուսնական զույգի որոշումը համարել են ճիշտ։ Հերոսներին գովերգող մարդկությունը երկրի վրա միակն էր։

 

 

Իմ կարծիքը 

Բոլոր երկրներն ունեն  իրենց կարծիքները, որոնք ունեն իրենց հիմնավորումները: Տարբեր երկրներում մարդիկ ուրիշ կերպ  են մտածում, իսկ նրանց կարծիքները կարելի է ընդունել  որպես իրականություն։  Ինձ ավելի դուր եկավ մոնղոլների մտածելակերպն ու մոտեցումը:

 

Աղբյուրը՝  https://haso63.wordpress.com/2012/07/19/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB %D6%84%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC/։

 

 

One Reply to “”

Leave a comment